Կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռևս չի ստացել. Ալեն Սիմոնյանը` Լավրովին
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործընթացում լավ իմաստով բավական հեռուն են գնացել, և նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններով և չի ցանկանում, որ Մոսկվայում ձևավորվի ընկալում, թե Երևանը Ռուսաստանի դեմ քայլեր է ձեռնարկում։ Միաժամանակ Սիմոնյանը ընդգծել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռևս չի ստացել։
«Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում:Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը»,– ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է և կարևոր Հայաստանի համար։
Խոսելով ԵԱՏՄ-ից՝ ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա Միությունից, և հնարավոր է գտնել լուծում, որը շահավետ կլինի երկու կողմերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Արա...