Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ։
Էրդողանը ողջունել է թե՛ Իլհամ Ալիևի, թե՛ Նիկոլ Փաշինյանի ջանքերն ու ցուցաբերած վճռական կամքը՝ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ կողմերի կողմից համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր փուլ կսկսվի։
Նրա խոսքով՝ Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության, խաղաղության, բարեկեցության և կայունության ամրապնդմանը։
Նշվում է նաև, որ մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Պակիստանի վարչապետն ու Լիբանանի նախագահը, շնորհավորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Արա...