Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ. մանրամասներ
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Կողմերը շեշտել են, որ խորհրդարանական կապերը կարևոր դեր ունեն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին։ Քննարկվել են հատկապես դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրները և դրանց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...