ԵՄ-ն կներկայացնի Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախագիծը
Եվրոպական հանձնաժողովը մոտ ապագայում կարող է ԵՄ անդամ պետություններին ներկայացնել Ռուսաստանի դեմ սահմանվող 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախագիծը։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Նույն տեղեկությունը փոխանցում է նաև լեհական RMF ռադիոն՝ նշելով, որ նոր պատժամիջոցների քննարկումը նախատեսվում է անցկացնել չորեքշաբթի օրը։
Հունվարի վերջին Եվրահանձնաժողովի ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է ընդունել 20-րդ պատժամիջոցների փաթեթը՝ ռազմական գործողությունների մեկնարկի չորրորդ տարելիցին՝ փետրվարի 24-ին։ Euractiv-ի տեղեկություններով՝ քննարկվող սահմանափակումների թվում են ռուսական նավթ տեղափոխող տանկերների սպասարկման արգելքը, շքեղ ապրանքների արտահանման սահմանափակումը դեպի Ռուսաստան, ինչպես նաև ԵՄ կողմից ռուսական պարարտանյութերի ներմուծման քվոտաների կրճատումը։
Բացի այդ, Bloomberg գործակալության տվյալներով՝ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել լրացուցիչ սահմանափակումներ՝ ուղղված ռուսական բանկերի և նավթային ընկերությունների գործունեությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթը հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերի վերջին։ Այդ սահմանափակումները հիմնականում ազդել էին Ռուսաստանի էներգետիկ ոլորտից ստացվող եկամուտների վրա և խստացրել էին վերահսկողությունը՝ երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցման սխեմաների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...