Հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ․ Գեղամ Գևորգյան
ՀՀ 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և չի կարող այդտեղ լինել ո՛չ հակամրցակցային համաձայնություն, ո՛չ գերիշխող դիրքի չարաշահում, այս մասին Կառավարության նիստից հետո ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ի պատասխան Aysor.am-ի հարցին։
Ըստ նրա՝ հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ. հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։
«Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը քիչ է։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը նախորդ կառույցի նիստում, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի»,- հավաստիացրել է հանձնաժողովի նախագահը։





























