Ինչ փուլում է Արթուր Ավանեսյանի (Կանդազի) գործը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն ուղարկել դատարան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Ավանեսյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իր հերթին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ եղանակով կաշառք տրամադրել, ինչն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ևս չորս անձի նկատմամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...