Իրանը նոր պայման է առաջ քաշել Վաշինգտոնի հետ խաղաղ համաձայնագրի համար
Թեհրանը առաջ է քաշել ևս մեկ պայման, առանց որի Վաշինգտոնի հետ խաղաղ համաձայնագիր չի կնքվի։ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջից բացի, Իրանը պահանջում է նաև հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Հայտնում են իրանական ԶԼՄ–ները:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմի խոսքով՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար Թեհրանի պայմանների փաթեթը ընդլայնվել է։
Քասեմը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը Իրանի և Եմենի պաշտոնյաներից մշտապես տեղեկություններ է ստացել այն մասին, որ նրանք ձգտում են դադարեցնել պատերազմը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Գազայի հատվածում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանին և Եմենին՝ պաղեստինցիներին ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ նման մոտեցումը համապատասխանում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակին։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել։ Վերջին օրերին արձանագրվել են նոր ռազմական գործողություններ, այդ թվում՝ փոխադարձ հարվածներ և ավիահարձակումներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
ԱԺԲ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները և չի պատրաստվում բողոքարկել դրանք
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել ընտրությունների վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնա...