Միկա Բադալյանը կկալանավորվի
Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է։
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի (Միկա Բադալյան-խմբ․) կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշվում էր ՀԿԿ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...