Մոսկվան պահանջում է Եվրոպայից հեռացնել ամերիկյան միջուկային զինանոցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքը պետք է դուրս բերվի Եվրոպայի տարածքից։
Գերատեսչությունում նաև նշել են, որ ռուսական տակտիկական միջուկային զենքը սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։
Ռուսաստանը պնդում է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքը պետք է դուրս բերվի Եվրոպայից, իսկ դրա տեղակայման համար նախատեսված ամբողջ ենթակառուցվածքը պետք է ապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը՝ Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքն, ըստ էության, ռազմավարական նշանակություն ունի», — նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...