Դաղստանում խոշոր գազատարի վրա պայթյուններ են տեղի ունեցել
Դաղստանի Հանրապետության Կիզիլյուրտի շրջանում մայրուղային գազատարի վրա երեք պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 19:45-ին «112» համակարգով սկսել են հաղորդումներ ստացվել Կիզիլյուրտ քաղաքում գազատարի պայթյունի և բռնկման մասին։ Նախնական տվյալներով՝ 1200 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի է ունեցել երեք պայթյուն։ Տեղեկությունը ճշտվում է», — ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի հետևանքների վերացման համար ուղարկվել է 25 փրկարար և 7 միավոր հատուկ տեխնիկա։
Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան։
Կիզիլյուրտի շրջանում հրդեհի վայրում հերթապահում են Դաղստանի աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության բրիգադները։
Տեսանյութը՝ հղմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
ԱԺԲ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները և չի պատրաստվում բողոքարկել դրանք
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել ընտրությունների վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնա...