Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։


Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ մի խումբ անձինք բողոքի ակցիաներ են իրականացնում Իրանի դեսպանության շենքի առջև։ Խալիլ Շիրգոլամին նաև մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP–ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանն այսօր նշեց․


«Ինչ վերաբերում է TRIPP-Ին, դա նաև մեծ տնտեսական հնարավորությունների է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Իրանի համար։ ԻՆչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ՝ Իրանում առկա լարվածության հանգուցալուծումից հետո նրանք ավելի հստակ կտեսնես, որ նման բան գոյություն չունի»։



Քաղաքականություն

Պատահարներ