Պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել. Ավանեսյան
Կառավարությունն այդ մասով հայտարարություն ներկայացրել է, ես էլ հայտարարագիր կներկայցնեմ, մանրամասն կհասկանաք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա էլ է 9 մլն պարգևավճար ստացել:
Ավանեսյանը նշել է, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության վերաբերյալ նոր որոշումը վերաբերում է ամբողջ պետական համակարգին։
«Զարմանում եմ, որ այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների արձանագրումների ժամանակ չե՞ք արձանագրել, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել, և սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ որոշմանը նախորդել են քննարկումներ պետական համակարգի աշխատակիցների հետ, քանի որ պետությունն ունի խնդիր՝ ներգրավել և պահպանել որակյալ մասնագետներին։
«Մենք խնդիր ունենք պետական համակարգում ներգրավելու մասնագետների և պահելու այն ռեսուրսը, ինչը օգնում է պետության զարգացմանը»,- ընդգծեց նախարարը։
Ավանեսյանը հիշեցրել է, որ 2017 թվականից մինչ այսօր ՀՀ բյուջեի աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, և այդ հանգամանքը պետք է արտացոլվի նաև պետական ծառայողների վարձատրության մեջ։
Խոսելով իր ենթակայության տակ աշխատող բուժաշխատողների մասին՝ նա նշել է, որ կան բժիշկներ, որոնք մեկ ամսում ստանում են նման պարգևավճարներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...