2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ․ Պապոյան
2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը «կանաչ լույս» է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին. սենատոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կանաչ լույս» է տվել երկկուսակցական օրինագծին, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Չինաստ...
Սիրիական բանակը պաշտոնապես հայտարարել է SDF-ի դեմ գործողությունների մասին
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող Սիրական դեմոկրատական ուժերի (S...
ԱՄՆ-ն հեռանում է դաշնակիցներից. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն «ազատվում է միջազգային կանոններից» և «աստիճ...
Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի. նախապես չեմ հայտարարի՝ որտեղ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմ...