Թրամփը «կանաչ լույս» է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին. սենատոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կանաչ լույս» է տվել երկկուսակցական օրինագծին, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և այլ երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ. X սոցիալական հարթակում հայտնել է նախաձեռնության հեղինակներից մեկը։
Օրինագիծը Գրեմը մշակել է դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալի և այլ սենատորների հետ համատեղ։ Փաստաթուղթը նախատեսում է 500 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել այն երկրների ներմուծման վրա, որոնք Ռուսաստանից գնում են նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։
Գրեմը կարծիք է հայտնել, որ օրենքի ընդունումը ներկայումս ժամանակին կլինի, «քանի որ Ուկրաինան զիջումների է գնում հանուն խաղաղության, մինչդեռ Պուտինը միայն խոսում է՝ շարունակելով սպանել անմեղ մարդկանց»։ Նրա խոսքով՝ օրինագիծը թույլ կտա նախագահ Թրամփին պատժել այն երկրներին, որոնք գնում են էժան ռուսական նավթ և այդ կերպ «վառելիք են մատակարարում Պուտինի ռազմական մեքենային»։
Լինդսի Գրեմը ակնկալում է, որ օրինագծի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսում կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները հանդիպում են խնդրել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները դիմել են ԱՄՆ պետքարտուղարություն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «անմիջապես»...
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը. Ժաննա Անդրեասյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը։ Այս մասին հայտարարել է Կրթության,...
Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկի փողոցի 2/1 հասցեում գ...
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինա զnրքեր ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրադադարից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության։ Այս մա...