Պետք է հաղթենք 2026 թվականի ընտրություններում, այլապես ինձ իմպիչմենտի կենթարկեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պետք է հաղթեն 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հակառակ դեպքում դեմոկրատները կգտնեն պատրվակ իր իմպիչմենտը սկսելու համար։
«Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, քանի որ եթե մենք չհաղթենք, ապա պարզապես... նկատի ունեմ՝ նրանք կգտնեն պատրվակ ինձ իմպիչմենտ հայտարարելու համար»,- ասել է Թրամփը հանրապետական օրենսդիրներին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Ինձ կենթարկեն իմպիչմենտի»,- շարունակել է նա։
Թրամփի կողմնակիցները նվազագույն առավելությամբ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը։ Նա կոչ է արել հանրապետականներին հետաձգել ներքին տարաձայնությունները և համոզել դժգոհ ամերիկացի ընտրողներին իր քաղաքականության առաջ մղման անհրաժեշտության մեջ։
«Ասում են՝ եթե հաղթում ես նախագահական ընտրություններում, ապա պարտվում ես միջանկյալներում։ Կցանկանայի, որ դուք բացատրեիք ինձ, թե ինչ, դժոխքի պես, տեղի է ունենում հանրության մտքերում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ
Կարակասը և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել 2 միլիարդ դոլարի վենեսուելական նավթահումք ԱՄՆ արտահանելու շուրջ։ Այս...
Տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Մենք կարծում ենք, որ հիմնականում ավարտել ենք անվտանգության արձանագրությունները, որոնք կարևոր են, որպեսզի Ուկրաինայի ժողո...
Թրամփը և նրա վարչակազմը քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ
Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնահերթությու...
Որոշել եմ հայտարարել յոթօրյա սnւգ՝ ի պատիվ այն երիտասարդներին, որոնք զnհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Վենեսուելան. Ռոդրիգես
«Ես որոշել եմ հայտարարել յոթօրյա սուգ՝ ի պատիվ, փառք և երախտագիտություն այն երիտասարդ կանանց և տղամարդկանց, որոնք զոհաբե...