Հայտնի են` Մադուրոյի և նրա կնոջ վնասվածքի հանգամանքները
Հայտնի են դարձել Մադուրոյի և նրա կնոջ վնասվածքի հանգամանքները ԱՄՆ-ի կոմիղ նրանաց առևանգման ժամանակ։ Այս մասին գրում է CNN-ը։
Սպիտակ տան ներկայացուցիչները ամերիկացի օրենսդիրներին հայտնել են, որ Մադուրոն և նրա կինը ՝ Սիլիա Ֆլորեսը, վնասվածքներ են ստացել ՝ հարվածելով գլխին, երբ փորձում էին թաքնվել ամերիկյան հատուկ ջոկատայիններից, որոնք փորձում էին նրանց ձերբակալել:
Մադուրոն և Ֆլորեսը փորձել են փախչել և թաքնվել իրենց նստավայրի ներսում գտնվող ծանր պողպատե դռան հետևում, բայց դուռը ցածր է եղել, և նրանք գլուխները հարվածել են, երբ փորձում են փախչել: Delta Force հատուկ ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են նրանց և Առաջին օգնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ նրանք դուրս են բերվել համալիրի տարածքից:
Ավելի վաղ հայտնել էինք Մադուրոն հանձնվել էր ամերիկյան զորքերին: Ավելի ուշ՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը կոչով դիմել էր Թրամփին։






























