Ոչ ոք չի ցանկանում ստանձնել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո պատգամավորները քննարկում են նրան փոխարինողի հարցը։ Նշվում է, որ պատգամավորներից ոչ մեկը պատրաստ չէ ստանձնել պաշտոնը՝ կանխատեսելով ճնշումներ։
«Պատգամավորները կարծում են, որ պատասխանատվությունը պետք է վերցնի իշխող կուսակցությունը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները։ «Ազատ հայրենիքում» ցանկացող չկա, իսկ Բաբայանի թիմակիցները նույնպես հրաժարվում են՝ դա մեծ խմբակցության պարտականություն համարելով։
Հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, և եթե Դանիելյանը այն պնդի, խորհրդարանը մեկ ամսում պետք է նոր նախագահ ընտրի։ Ներկայում ԺՊ-ն ԱԺ փոխնախագահ, Բաբայանի թիմակից Գագիկ Բաղունցն է»,- նշվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...