ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Դաշինքի մեկ այլ անդամի. Տուսկ
ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Դաշինքի մեկ այլ անդամի, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն կկորցնի իր իմաստը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Գրենլանդիայի հնարավոր զավթման մասին հայտարարությունները։
«Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Դաշինքի մեկ այլ անդամի․ ՆԱՏՕ-ն կկորցնի իր իմաստը, եթե դաշինքի ներսում տեղի ունենան հակամարտություններ կամ փոխադարձ ագրեսիա», – ընդգծել է Տուսկը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ որևէ եվրոպական պետություն չի ընդունի ՆԱՏՕ-ի էությունը աղավաղելու որևէ փորձ։
«Դանիան, անշուշտ, կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա․ դրան ես չեմ կասկածում», – եզրափակել է Լեհաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...