ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելայի կրիպտոակտիվների բռնագրավման հարցը
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Վենեսուելային վերագրվող խոշոր կրիպտոակտիվների հնարավոր բռնագրավման կամ սառեցման տարբերակը, հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Խոսքը վերաբերում է գաղտնի պահեստի մասին տեղեկություններին, որտեղ, ըստ հրապարակման, կարող է պահվել մինչև 600 հազար բիթքոյն։
Նշվում է, որ այդ ակտիվները, ենթադրաբար, ձևավորվել են նավթի և ոսկու վաճառքից, ինչպես նաև USDT ստեյբլքոյնի գործարքներից ստացված միջոցներով՝ միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ներկայացված տվյալները պաշտոնապես չեն հաստատվել Վենեսուելայի կամ ԱՄՆ իշխանությունների կողմից։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե նման ծավալի կրիպտոակտիվներ սառեցվեն և երկար ժամանակ դուրս մնան շրջանառությունից, դա կարող է ազդել շուկայի վրա։ Մասնավորապես նշվում է, որ այդ դեպքում ժամանակավորապես կարող է հասանելի չլինել բիթքոյնի ընդհանուր շրջանառվող առաջարկի շուրջ 3 տոկոսը։
Մասնագետները չեն բացառում, որ նման սցենարը կարող է ազդեցություն ունենալ բիթքոյնի գնի դինամիկայի վրա, սակայն շուկայի հնարավոր արձագանքը կախված է բազմաթիվ գործոններից և ներկայումս մնում է վերլուծական գնահատումների մակարդակում։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...