2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆ
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սքրինինգային ծրագերում:
Տեսողության մի շարք խանգարումներ, հիվանդություններ և բնածին արատներ նորածնային շրջանում դեռևս չեն արտահայտվում կլինիկական նշաններով, սակայն վաղ ախտորոշումն ու միջամտությունը հնարավորություն են տալիս կանխել տեսողության անդարձելի կորուստը և ապահովել երեխայի նորմալ տեսողության զարգացումը։ Այս սքրինինգի նպատակն է վաղ հայտնաբերել այն ակնային ախտաբանությունները, որոնք կարող են տեսողության նվազման բերել, անդառնալի կորստի կամ ուշ ախտորոշման դեպքում պահանջել բարդ և երկարատև բուժում:
Առավել կարևոր են հետևյալ վիճակների վաղ հայտնաբերումը, որոնք կարելի է իրականացնել նորածնային ակնային սքրինինգի միջոցով.
բնածին կատարակտա
բնածին գլաուկոմա
ռետինոբլաստոմա
տեսողական օրգանի ծանր անոմալիաներ։
Ծրագրի մեկնարկից առաջ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող ծննդատների ու նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մասնագետներին։
Ծրագրի շրջանակում շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր մասնակցել են մասնագիտական վերապատրաստմանը, բարելավել այս ուղղությամբ կարողությունները` նորածինների տեսողության խնդիրները վաղ ախտորոշելու համար, ինչը կնպաստի կանխարգելելի կուրության նվազեցմանը Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. մանրամասներ
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները (2 %) կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ա...
Նախազգուշացում. Հայաստանում սպասվում է առատ ձյուն և բուք
Նախազգուշացում Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-...
Խիստ պայմաններ կլինեն. Ավինյանը զգուշացրեց կառուցողապատողներին
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ընդունված որոշմամբ տարբերակում է դրվում և խստացվում են ա...
Ռուսական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան. ԶԼՄ
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագո...