Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ Ժամեր առաջ էլ վարչապետը նաև հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում և Հայաստանից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական...
Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին․ Ուիթքոֆֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Մայամիում ռուսական պատվիրակության հետ 2-օրյա բանակցությունները գնահատել է «ա...
Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. մանրամասներ
Մայամիում ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի գլխավորած պատվիրակո...
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է երկրում իրավիճակի վատթարացման մասին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն երկրի տնտեսական վիճակը գնահատել է որպես շատ լուրջ և գերմանացիներին զգուշացր...