Ռուսաստանը մշակում է Starlink արբանյակների դեմ նոր զենք․ հետախուզական զեկույց
Associated Press-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները մտահոգված են Ռուսաստանի նոր հակաարբանյակային ծրագրով:
Ռուսաստանը կարող է մշակել նոր տեսակի հակաարբանյակային զենք, որը նպատակ ունի ոչնչացնել կամ շարքից հանել Starlink արբանյակային համակարգը։
Զեկույցի համաձայն՝ երկու արևմտյան հետախուզական կառույցներ կասկածում են, որ Մոսկվան աշխատում է այսպես կոչված «զոնալ ազդեցության» զենքի վրա, որը նախատեսված է ուղեծրում ավերիչ բեկորների ամպեր ստեղծելու համար։ Նման մեխանիզմը կարող է միաժամանակ վնասել կամ շարքից հանել Starlink համակարգի բազմաթիվ արբանյակներ։
Հետախուզական տվյալների համաձայն՝ զենքը կարող է Starlink-ի ուղեծրերը լցնել հարյուր հազարավոր բարձր խտությամբ մետաղական հատիկներով (գրանուլներով)։ Դրանք, բախվելով արբանյակներին, կարող են լուրջ վնաս հասցնել տեխնիկային։
Միևնույն ժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ նման քայլը կարող է հանգեցնել նաև լայնածավալ և անկանխատեսելի հետևանքների՝ վտանգի տակ դնելով այլ երկրների և ընկերությունների ուղեծրային համակարգերը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ հեռու է. Ռումինիայի նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը դեռևս հեռու է, նույնիսկ ԱՄՆ Սպիտակ տան կողմից իրականացվող խաղաղ նախաձեռնու...
Ուկրաինայի պատերազմը կարող է ավարտվել 2026-ին՝ անբարենպաստ պայմաններով. Politico
Ուկրաինայում շարունակվող պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականին այնպիսի պայմաններով, որոնք չափազանց անբարենպաստ կլինեն...
ՌԴ-ում գիշերը խոցվել է մոտ 100 ԱԹՍ. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 94 ուկրաինական անօդաչո...
Մթություն, սառնություն և անջատումներ․ ինչ է տեղի ունեցել Օդեսայում գիշերը
Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։...