Ռազմական

Պատերազմի ծախսերը ճնշում են ՌԴ բյուջեն․ դեֆիցիտը՝ տրիլիոնավոր ռուբլիներ

Պատերազմի ծախսերը ճնշում են ՌԴ բյուջեն․ դեֆիցիտը՝ տրիլիոնավոր ռուբլիներ
Ռուսաստանը հարկադրված է եղել կրճատել ծախսերն այն բանից հետո, երբ միջոցները սպառվել են, իրացվելիության ապրիլյան ճգնաժամը բացահայտել է Ուկրաինայում պատերազմի աճող ծախսերը։ Այս մասին հայտնել են…

Ռուսաստանը հարկադրված է եղել կրճատել ծախսերն այն բանից հետո, երբ միջոցները սպառվել են, իրացվելիության ապրիլյան ճգնաժամը բացահայտել է Ուկրաինայում պատերազմի աճող ծախսերը։ Այս մասին հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։


Խիստ խնայողության ռեժիմը սահմանվել է այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը զգուշացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որ այս ամիս միջոցները չեն բավականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարելու համար, հայտնել են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։


Աղբյուրների խոսքով՝ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 5,5 տրլն ռուբլի (65,3 մլրդ դոլար)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250