Բաքվին քննադատող ռեպորտաժ․ Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ռեպորտաժը վերաբերում է «Արևելյան ճեպընթաց» հաղորդմանը, որը օգոստոսի 26-ին հեռարձակվել է լեհական անգլալեզու հանրային հեռուստաալիքով TVP World-ում։ Հեռարձակողի X-ում հրապարակման համաձայն՝ հաղորդումը քննարկել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ հիշատակել առանձին լրագրողների ձերբակալությունները և մեղադրել ընդդիմադիր ակտիվիստների հետապնդման մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լեհական հեռուստահաղորդումը պարունակում է «կողմնակալ և բացարձակապես անընդունելի հայտարարություններ, որոնք ուղղված են ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ»։ Այն նաև ուշադրություն է հրավիրել հաղորդման ընթացքում հաղորդավարի սադրիչ վարքագծի վրա:
Արտգործնախարարությունը Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող TVP հեռուստաալիքով Ադրբեջանի մասին բացասական նյութերի տարածումը գնահատել է որպես «անբարյացակամ քայլ, որը հակասում է երկու երկրների միջև գործընկերության ոգուն և կարող է լուրջ վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։
«Լեհական կողմին կոչ արվեց անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի դեմ նման սադրիչ արշավները դադարեցնելու համար», - հայտարարել է Բաքուն։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...