Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ հեռու է. Ռումինիայի նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը դեռևս հեռու է, նույնիսկ ԱՄՆ Սպիտակ տան կողմից իրականացվող խաղաղ նախաձեռնությունների պայմաններում։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում ավելի շատ պատճառներ կան հոռետես լինելու, քան լավատես։ Ռումինիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ երևույթին, ներկայումս շահագրգռված չէ խաղաղությամբ։
«Թվում է՝ Պուտինը կարծում է, որ երկու-երեք ամիս անց ձեռք բերված խաղաղությունն իր համար ավելի շահավետ կլինի, քան հիմա։ Այդ պատճառով նրանք կշարունակեն կռվել, քանի որ որոշակի առաջընթաց ունեն ռազմաճակատում»,- ընդգծել է Դանը։
Նա նաև նշել է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր, որի շրջանակում ագրեսորը ինչ-որ ձևով պարգևատրվում է, վտանգավոր է Եվրոպայի և գլոբալ անվտանգության ապագայի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը մշակում է Starlink արբանյակների դեմ նոր զենք․ հետախուզական զեկույց
Associated Press-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները մտահոգված են Ռուսաստանի նոր հակաարբանյակայի...
Ուկրաինայի պատերազմը կարող է ավարտվել 2026-ին՝ անբարենպաստ պայմաններով. Politico
Ուկրաինայում շարունակվող պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականին այնպիսի պայմաններով, որոնք չափազանց անբարենպաստ կլինեն...
Մթություն, սառնություն և անջատումներ․ ինչ է տեղի ունեցել Օդեսայում գիշերը
Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։...
ՌԴ-ում գիշերը խոցվել է մոտ 100 ԱԹՍ. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 94 ուկրաինական անօդաչո...