Ուկրաինայի պատերազմը կարող է ավարտվել 2026-ին՝ անբարենպաստ պայմաններով. Politico
Ուկրաինայում շարունակվող պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականին այնպիսի պայմաններով, որոնք չափազանց անբարենպաստ կլինեն Ուկրաինայի համար։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ ներկայացնելով իր վերլուծական կանխատեսումը։
Ըստ հրապարակման՝ նման սցենարի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությանը չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինային աջակցելու նպատակով Ռուսաստանի շուրջ 210 միլիարդ եվրո արժողությամբ սառեցված ակտիվների օգտագործման հարցում։
Politico-ն նշում է, որ այսպես կոչված «ռեպարացիոն վարկի» առաջարկի տապալումը, որը նախատեսում էր սառեցված ռուսական ակտիվների ներգրավում, Ուկրաինային զրկում է առաջիկա երկու տարիների համար երաշխավորված ֆինանսավորումից։
Պարբերականի գնահատմամբ՝ ֆինանսական անորոշությունն ու եվրոպական միասնական դիրքորոշման բացակայությունը կարող են լրջորեն ազդել Ուկրաինայի բանակցային հնարավորությունների վրա և ուժեղացնել նրա խոցելիությունը հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ հեռու է. Ռումինիայի նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը դեռևս հեռու է, նույնիսկ ԱՄՆ Սպիտակ տան կողմից իրականացվող խաղաղ նախաձեռնու...
Ռուսաստանը մշակում է Starlink արբանյակների դեմ նոր զենք․ հետախուզական զեկույց
Associated Press-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները մտահոգված են Ռուսաստանի նոր հակաարբանյակայի...
Մթություն, սառնություն և անջատումներ․ ինչ է տեղի ունեցել Օդեսայում գիշերը
Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։...
ՌԴ-ում գիշերը խոցվել է մոտ 100 ԱԹՍ. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 94 ուկրաինական անօդաչո...