Աղետից 15 տարի անց Ճապոնիան պատրաստվում է վերագործարկել խոշոր ատոմակայանը

Երկուշաբթի օրը Ճապոնիան հերթական և վճռորոշ քայլն է իրականացրել աշխարհի ամենամեծ ատոմակայանը վերագործարկելու ուղղությամբ՝ անցկացնելով տարածաշրջանային քվեարկություն, հաղորդում է Reuters-ը։


Խոսքը Տոկիոյից մոտ 220 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի մասին է, որը փակվել էր 2011 թվականին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից և ցունամիից հետո։ Այդ աղետը հանգեցրել էր Ֆուկուսիմա Դաիչիի ատոմակայանի կաթվածահարմանը և դարձել Չեռնոբիլից հետո աշխարհի ամենածանր միջուկային աղետը։


Կաշիվազակի-Կարիվան ընդգրկված էր այն 54 ռեակտորների թվում, որոնք փակվել էին Ֆուկուսիմայի միջուկային ճգնաժամից հետո։ Վերագործարկման գործընթացը սկսվում է գրեթե 15 տարի անց՝ Ճապոնիայի իշխանությունների կողմից էներգետիկ անվտանգության ամրապնդման և էլեկտրաէներգիայի պակասի նվազեցման նպատակով։


Տարածաշրջանային քվեարկությունը դիտարկվում է որպես կարևոր քաղաքական և հասարակական քայլ, քանի որ ատոմային էներգիայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը Ճապոնիայում շարունակում է մնալ զգայուն հարց։

Քաղաքականություն