Իրանը` հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու մասին
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակը հայտարարել է, որ հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրության նոր հոսքագիծը կներկայացվի մինչև ընթացիկ իրանական օրացույցային տարվա ավարտը (սկսվել է 2025 թվականի մարտի 21-ին):
Նախարարը նշել է, որ հիբրիդային մեքենաների արտադրության նոր հոսքագծի գործարկումը մեծ առաջընթաց կլինի տեղական ավտոարդյունաբերության բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի նվազեցման գործում։
Հիբրիդային և էլեկտրական մեքենաների շարժիչները նախագծվել են այնպես, որ դրանց վառելիքի ծախսը զգալիորեն հասցվել է նվազագույնի, ընդգծել է Աթաբակը։
Ավելի վաղ նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ընթացիկ պարսկական տարվա առաջին հինգ ամիսներին Իրանում հիբրիդային մեքենաների արտադրությունն աճել է 45 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։





























