Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են նոր սահմանային անցակետի կառուցումը
Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանը քննարկել են «Մետաքսի ճանապարհ- İpek Yolu» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման հարցը։
Վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի հարկային ծառայության մամուլի հաղորդագրությանը գրում են, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիան և Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը։ Կողմերը ընդգծել են նոր անցակետի կառուցման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացման նախապայման։
Վրաստանի հարկային ծառայության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի պարզեցման հարցերը, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության խորացումը։ Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի մաքսային և միջազգային գերատեսչությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներ։
Նշվում է, որ վերջին շաբաթներին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող քննադատական հաղորդագրություններ, որոնց ֆոնին ենթակառուցվածքային նախագծերի քննարկումը դիտվում է որպես Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցության և տարանցիկ կապերի ամրապնդմանն ուղղված քայլ։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...