Ուկրաինայում խաղաղությանը խոչընդոտող հանգամանքներ կան․ The Wall Street Journal
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայն չեն մի քանի հիմնարար հարցերի շուրջ, ինչը հետաձգում է հակամարտության կարգավորման հնարավորությունը, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։
Հրատարակությունը ներկայացնում է Մոսկվայի և Կիևի միջև առկա հինգ հիմնական հակասությունները․ առաջինը վերաբերում է տարածքային հարցին։
Հաջորդ կետը, ըստ հրատարակության, Ուկրաինայի ձգտումն է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Հակամարտության արմատական պատճառները չեն փոխվել՝ Ուկրաինայի ձգտումները դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի ընդլայնումը», - նշվում է հոդվածում։
Բացի այդ, չլուծված են մնում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի և Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հետ կապված հարցերը։
Հավելենք՝ ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին: Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...