Ուկրաինայի երկնքում Ռուսաստանի պետական դրոշն է հայտնվել
Ռուսաստանի դրոշը ծածանող անօդաչու թռչող սարքը հայտնվել է Կիևի երկնքում։ Տեղի բնակիչները տեսանյութ են նկարահանել, որն էլ հրապարակվել է ուկրաինական լրատվամիջոցների կողմից։
«Դեկտեմբերի 20-ին անհայտ անձինք Կիևի կենտրոնում ռուսական դրոշով անօդաչու թռչող սարք են արձակել», - հաղորդել է Novyny.Live Telegram ալիքը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը որոշ ժամանակ անց սկսել է ընկնել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքում օդային հարձակման ազդանշան չի հնչել։ Հայտնի չէ, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքը։
«Մենք սպասում ենք իրավապահ մարմինների արձագանքին», - հավելել է տելեգրամյան ալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...