Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի դեմ լայնամասշտաբ հարձակման ծրագիր․ NBC News

Ֆլորիդայում նախատեսված հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Իրանի դեմ կրկնակի հարվածների նոր տարբերակ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։


Նշվում է, որ  Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահին ապացույցներ կներկայացնի Իսլամական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի ընդլայնման վերաբերյալ, որը դիտարկվում է որպես ուղղակի սպառնալիք և կարող է անհապաղ գործողություններ պահանջել։


Աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում նաև Իրանի կողմից իր միջուկային օբյեկտների վերականգնման կապակցությամբ, որոնք հունիսին դարձել էին ամերիկյան հարվածների թիրախ։


Նրանց խոսքով՝ նոր հարձակման համար Թրամփի հնարավոր հիմնավորումը կարող է լինել այն պնդումը, որ «Իրանի գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ ԱՄՆ շահերը»։

Քաղաքականություն

Պատահարներ