Ռուսաստանից ակտիվներ չբռնագրավելու ԵՄ որոշումը հարվածում է Մերցին և ֆոն դեր Լեյենին. FT
Եվրամիության կողմից Ուկրաինային վարկի տրամադրումը եվրոպական հարկատուների միջոցների հաշվին, այլ ոչ թե սառեցված ռուսական ակտիվների օգտագործմամբ, «քաղաքական հարված» է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, հենց Մերցն ու ֆոն դեր Լայենն էին առաջարկել և պաշտպանել «փոխհատուցման վարկի» հայեցակարգը, ինչպես նաև փորձել էին ճնշում գործադրել Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի վրա, որպեսզի նա հրաժարվի իր առարկություններից։
Financial Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 18–19-ը կայացած ԵՄ գագաթնաժողովում ռուսական ակտիվների բռնագանձման քննարկման ժամանակ Բելգիան պահանջել է «լայնածավալ երաշխիքներ»՝ հնարավոր ֆինանսական ռիսկերը ծածկելու համար, որոնք կարող էին առաջանալ դատական գործընթացների և Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի հետևանքով։ Սա ստիպել է մյուս առաջնորդներին հրաժարվել ակտիվների կոնֆիսկացիայի որոշումից։
Պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիան և Իտալիան հիմնականում կոչ են արել առաջ քաշել «այլընտրանքային առաջարկ»՝ ԵՄ ընդհանուր բյուջեի օգտագործմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...
Իրավիճակը` Մայր Աթոռում
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները,...