Պուտինը համաձայնել է փոխզիջումների
Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոխզիջումների՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար Անքորիջ քաղաքում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ։
«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ ներկայացվեցին առաջարկներ, և մեզ խնդրեցին համաձայնվել որոշակի փոխզիջումների։ Երբ ես ժամանեցի Անքորիջ, ասացի, որ սրանք մեզ համար հեշտ որոշումներ չեն լինի։ Բայց մենք համաձայն ենք առաջարկվող փոխզիջումներին», - ասել է նա «Ուղիղ գծի» հեռարձակման ժամանակ՝ համատեղված մամուլի ասուլիսի հետ։
Նախագահը նշել է. «ասել, որ մենք ինչ-որ բան մերժում ենք, բացարձակապես սխալ է և ոչ մի հիմք չունի»։
«Գնդակը ամբողջությամբ մեր հակառակորդների դաշտում է, այսպես ասած, և առաջին հերթին, Կիևի ղեկավարների և նրանց եվրոպացի հովանավորների», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարել օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։





























