ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 90 մլրդ եվրոյի վարկ

Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ այն բանից հետո, երբ չեն կարողացել համատեղ դիրքորոշում ձևավորել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման շուրջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։


Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովում՝ ավելի քան մեկ օր տևած ինտենսիվ բանակցություններից հետո։ ԵՄ առաջնորդների խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն կտա ապահովել Ուկրաինայի ռազմական և տնտեսական կարիքները առաջիկա երկու տարիներին։


Եվրահանձնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ վարկը կտրամադրվի Եվրամիության ընդհանուր բյուջեի երաշխիքներով։ 


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել օգտագործել շուրջ 200 մլրդ եվրո սառեցված ռուսական ակտիվները՝ Կիևին աջակցելու համար։ Սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների հիմնական մասը, պահանջել է պատասխանատվության բաշխման հստակ մեխանիզմներ, ինչի շուրջ ԵՄ անդամ երկրները չեն կարողացել հասնել համաձայնության։



Քաղաքականություն

Պատահարներ