Առանց ԱՄՆ-ՌԴ համաձայնության Ուկրաինայում խաղաղություն չի լինի. Սիյարտո
Ուկրաինական հակամարտության կարգավորումը և Եվրոպայում կայուն անվտանգության համակարգի ձևավորումը հնարավոր չեն առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական համաձայնության։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Սիյարտոյի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Ուկրաինայի շուրջ շարունակվող պատերազմը միայն տարածաշրջանային խնդիր չէ, այլ ունի գլոբալ հետևանքներ Եվրոպայի անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ առանց Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխըմբռնման հնարավոր չէ հասնել ոչ կայուն հրադադարի, ոչ էլ երկարաժամկետ խաղաղության։
Հունգարիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ հակամարտության երկարաձգումը խորացնում է անվտանգային ճգնաժամը, մեծացնում տնտեսական և էներգետիկ ռիսկերը և բացասաբար անդրադառնում եվրոպական երկրների բնակչության վրա։





























