Քաղաքականություն

Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագիր մշակելուց. Արաղչի

Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագիր մշակելուց. Արաղչի

Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր մշակելու իր օրինական իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։


«Իրանի Իսլամական Հանրապետությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները, բայց չենք հրաժարվի այս պայմանագրով նախատեսված մեր իրավունքներից, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և հարստացման իրավունքից», - ասել է նա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։


Արաղչիի խոսքով՝ հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, չնայած վնասեցին շենքերն ու սարքավորումները, չկարողացան ոչնչացնել տեխնոլոգիան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250