ԵՄ-ն Հայաստանից չի պահանջում այն, ինչ պահանջում է Վրաստանից․ վարչապետ
Եվրոպական Միության երկակի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ ամոթալի է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։
Վարչապետի խոսքով՝ եվրոպական բյուրոկրատիան ուղղակիորեն պահանջում է, որպեսզի Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
«2022 թվականին մենք իրականացրինք մի շարք պարզ հաշվարկներ և պարզեցինք, որ պատժամիջոցներին միանալը կարող է առաջացնել առնվազն 10 տոկոս տնտեսական անկում։ Այդ պատճառով մենք ընդունեցինք որոշում, որը համապատասխանում էր մեր ազգային շահերին», - նշել է Կոբախիձեն։
Նա նաև հիշեցրել է, որ եվրոպական բյուրոկրատիան նման պահանջներ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրներին։
«Այստեղ նույնպես առկա են կրկնակի ստանդարտներ։ Որոշ երկրների վարչապետներ կարող են Եվրոպայից Մոսկվա թռչել։ Մենք դեմ չենք. դա տվյալ երկրների ներքին գործն է։ Սակայն այն, ինչ ընդունելի է որոշների համար, մյուսների դեպքում կարող է կտրուկ բացասական արձագանք առաջացնել», - ասել է Վրաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...