Ուկրաինայի վերակառուցման համար՝ Եվրամիությունը չի կարողանա վճարել․ Մարթա Կոս
Եվրամիությունը չի կարողանա միայնակ վճարել Ուկրաինայի վերականգնման համար․ կպահանջվի մասնավոր ընկերությունների միջոցների ներգրավում։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Մենք այժմ Ուկրաինայի համար ֆինանսավորման համաձայնեցման փուլում ենք։ Բայց Ուկրաինայի վերականգնումն անհնար կլինի առանց մասնավոր միջոցների ներգրավման։ Եվրահանձնաժողովին անհրաժեշտ է անվտանգ ներդրումային միջավայր Ուկրաինայում, բոլորը պետք է հավատան, որ Ուկրաինայում ներդրումներ կատարելը վտանգավոր չէ: Հակակոռուպցիոն միջոցառումներն անհրաժեշտ են հենց դրա համար», - հայտարարել է Կոսը՝ մեկնաբանելով Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալները։
Եվրահանձնաժողովի ներկայացրած ծրագրի համաձայն՝ ԵՄ-ում սառեցված շուրջ 210 մլրդ եվրոյի չափով ռուսական ակտիվները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի ընթացիկ ծախսերը հոգալու համար 2026–2027 թվականներին՝ ռազմական գործողությունների շարունակման, ինչպես նաև խաղաղության հաստատման դեպքում՝ բանակի վերականգնման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...