Ուկրաինայի շուրջ բանակցությունները գտնվում են կրիտիկական փուլում. Ստուբ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը կարծում է, որ ներկայում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները գտնվում են կրիտիկական փուլում, սակայն խաղաղ համաձայնագիրը ավելի մոտ է, քան վերջին չորս տարվա ընթացքում երբևէ եղել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝։
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ը, Ուկրաինան և Եվրոպան աշխատում են երեք փաստաթղթի վրա։ Առաջինը 20 կետից բաղկացած խաղաղության պլանի շրջանակային փաստաթուղթն է, երկրորդը՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, իսկ երրորդը՝ երկրի վերականգնումը։
Ստուբը նաև նշել է, որ հենց Ռուսաստանն է եվրոպական և արևմտյան անվտանգության հիմնական խնդիրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդեր Ստուբը հրաժարվել է մեկնել թե՛ ԱՄՆ, թե՛ Բեռլին՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար։
Մինչ այդ ֆիննական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ստուբը նախազգուշացրել էր, որ Ուկրաինայի համար խաղաղ համաձայնագիրը կարող է լինել կոմպրոմիսային և անարդար։ Նա բացահայտ խոստովանել էր, որ հիասթափված է եղել, երբ տեսել է խաղաղության պլանի նախնական տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...