Թուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ
Թուրքիայում վաղաժամ նախագահական ընտրությունների հնարավորությունը չի բացառվում։ Այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը նպատակ ունի ընտրություններ անցկացնել 2027 թվականի վերջին, հաղորդում է թուրքական T24 թերթի սյունակագիր, փորձագետ Մուրաթ Սաբունջուն։
Թերթի փոխանցմամբ՝ առաջիկա տարիները լինելու են բարդ՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով և ընդդիմադիր գործիչների շուրջ ընթացող դատական գործընթացներով։ Սաբունջուն նշել է, որ տնտեսության կրած կորուստների վերականգնումը կարող է տարիներ պահանջել, իսկ երկարատև կալանքներն ու նոր դատավարությունները շարունակաբար կուժեղացնեն հասարակական քննարկումներն ու ճնշումը իշխանությունների վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացվեն նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկներ։
Ընդդիմադիր պարբերականի տվյալներով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի բացառում վաղաժամ նախագահական ընտրությունների տարբերակը՝ նոր սահմանադրության հաջող ընդունման դեպքում։ Սաբունջուի կարծիքով՝ առաջիկա երկու տարիները կարող են կամ պահպանել ներկայիս քաղաքական իրավիճակը, կամ բացել անսպասելի զարգացումների ճանապարհ։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...