Հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ կգործի
ԱԺ հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական նպաստների և կենսաթոշակների վերաբերյալ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 000 դրամ աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականության ապահովմամբ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծմամբ։
Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացնելով նախագծերի փաթեթով նախատեսվող իրավական կարգավորումները՝ առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը։ Նա տեղեկացրել է, որ հունվարի 1-ից Կառավարությունը կհաստատի կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ, որի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...