Հայաստանը կարևոր է Եվրամիության համար․ Ռումինիայի ԱԳ նախարար
Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան՝ ուղղված երկրի կայունության և կենսունակության ամրապնդմանը։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։
Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերում հանգամանալից մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի մյուս նախարարների հետ։
«Ընդգծվեց, որ Հայաստանը կարևոր է Եվրամիության համար։ Առկա են համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ՝ Հայաստանի կայունության և կենսունակության ամրապնդման նպատակով։ Աջակցություն հայտնեցինք Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրել է Ցոյուն։
Նա նշել է նաև, որ երկկողմ մակարդակում Ռումինիան կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...