Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է անկայուն մնա․ Գրոսի

Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։


«Իրավիճակը շատ անկայուն է և զգայուն», - ասել է նա՝ մեկնաբանելով միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության տեսանկյունից առկա իրավիճակը:


Պաշտոնյան հավելել է, որ դրական հանգամանք է դարձել հրադադարի ռեժիմի ձեռքբերումը, որը թույլ է տվել խիստ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարել «Դնեպրովսկայա» և «Ֆերոսպլավնայա» գծերում:


Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։

Քաղաքականություն