Չգիտեմ՝ Պուտինն ում նկատի ուներ․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական աջակցության մասին
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքական ուժին ռուսական աջակցություն չի ցուցաբերվել։
«Դուք հետևել եք ամբողջ պրոցեսին, տեսե՞լ եք ինչ-որ աջակցություն՝ գոնե ամենամինիմալ»,- դիմելով մեդիայի ներկայացուցիչներին՝ ասել է Կարապետյանը։
Լրագրողների կողմից հիշեցմանը, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի ռուսամետ ուժերը հնարավորություն ունենան մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, ինչպես նաև փաստել էր, որ «նրանցից ոմանք ազատազրկման վայրերում են, չնայած ռուսական անձնագիր ունեն», դաշինքի ղեկավարն արձագանքել է. «Չգիտեմ՝ Պուտինն ինչ է ասել, ում է նկատի ունեցել»։
Սամվել Կարապետյանը միաժամանակ հստակեցրել է, որ իրենց քաղաքական կառույցից շուրջ 20 հոգի ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, սակայն ո՛չ այդ անձինք են առաջադրվել որպես թեկնածու, ո՛չ էլ անձամբ ինքը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...