Գերմանիան սեփական ձեռքով կործանել է իր արդյունաբերությունը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Գերմանիան կործանել է սեփական արդյունաբերության էներգետիկ հիմքը՝ հակառուսական օրակարգին կույր ենթարկվելու և ռուսական գազից հրաժարվելու պատճառով։
Դիվանագետն իր տելեգրամյան ալիքում հղում է արել Հալլեի Լայբնիցի անվան տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տվյալներին, որոնց համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայում կորպորատիվ սնանկացումների թիվը հասել է վերջին ավելի քան 20 տարվա առավելագույն ցուցանիշին՝ գրանցելով ընկերությունների և կորպորացիաների սնանկացման 4573 դեպք։ Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2005 թվականի երրորդ եռամսյակից ի վեր։
«Գերմանիան կործանել է սեփական արդյունաբերության էներգետիկ հիմքը՝ կուրորեն և անմիտ կերպով ենթարկվելով հակառուսական օրակարգին։ Կորցրել է շուկաները. այնտեղ այժմ գերիշխում են համաշխարհային մեծամասնության երկրները։ Երբ 1920-ական թվականներին Վայմարյան տնտեսությունը քայքայվեց, պատճառները նույնպես արտաքին քաղաքական էին՝ ռեպարացիաներ, արդյունաբերական տարածաշրջանների կորուստ, կախվածություն օտարերկրյա վարկատուներից», - գրել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիան սեփական բարեկեցությամբ վճարում է օտարների որոշումների համար, և տնտեսության փլուզման պարագայում Բեռլինում սկսում են խաղարկել քաղաքական արկածախնդրությունների խաղաքարտը։
«Եթե հարցնեք՝ «բայց Գերմանիան միակը չէ՞, որ ունի խնդիրներ»։ Ես կհամաձայնեմ։ Միայն թե, ինչպես ասվում է, կա մի փոքրիկ նրբություն՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ համաշխարհային մեծամասնությունը նոր խաչակրաց արշավանք չեն հայտարարել աշխարհը վերաբաժանելու համար՝ պատժամիջոցների, ծովահենության և գողության դրոշների ներքո։ Դա Արևմուտքն էր, և ոչ վերջին շարքերում՝ Բեռլինը», - եզրափակել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...