Ռազմական

Ուկրաինան պատժամիջոցներ է մտցրել ռուսական «ստվերային նավատորմի» դեմ

Marine 1 րոպե 118 դիտում
Ուկրաինան պատժամիջոցներ է մտցրել ռուսական «ստվերային նավատորմի» դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցների ամենամեծ փաթեթի ուժի մեջ մտնելու մասին: Սահմանափակումները կվերաբերեն ավելի քան 50 երկրների դրոշներով նավարկող 656 նավերի: Զելենսկին այս մասին այսօր հայտարարել է իր X սոցիալական ցանցում:


Նրա խոսքով՝ վերոնշյալ նավերը ներկայացնում են ռուսական նավատորմի զգալի մասը, որը տեղափոխում է նավթ և այլ էներգետիկ ռեսուրսներ և ապահովում պատերազմը շարունակելու միջոցներ։ Ուկրաինայի առաջնորդը դրանց նկատմամբ կիրառված սահմանափակումները անվանել է մինչ օրս ամենալայնածավալ պատժամիջոցների փաթեթը, որն ուղղված է տանկերներին և ագրեսիային ծառայող այլ նավերին։


Զելենսկին պարզաբանել է, որ Կիևի սահմանափակումների ենթակա նավերը ծածանում են ոչ միայն Ռուսաստանի դրոշը, այլև ավելի քան 50 այլ երկրների դրոշները։ «Ամենից հաճախ դրանք Գամբիան, Սիեռա Լեոնեն, Պանաման և Կամերունն են։ Ուկրաինան կկիսվի բոլոր համապատասխան տեղեկություններով այդ երկրների հետ և կաշխատի նրանց հետ՝ լիցենզիաների տրամադրումը դադարեցնելու համար», - ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250