Ուկրաինական ճգնաժամի հետ կապված խնդիրները կմնան 2026 թվականին․ Ֆիդան
Ուկրաինական ճգնաժամի հետ կապված խնդիրները կմնան 2026 թվականին, և հակամարտությունների կարգավորման մի շարք հարցեր կարող են լուծվել միայն Ուկրաինայում հանրաքվեի միջոցով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված խնդիրները կմնան 2026 թվականին, առնվազն առաջին և երկրորդ եռամսյակներում։ Ըստ երևույթին, մի շարք կոնկրետ հարցեր կարող են լուծվել Ուկրաինայում հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով։ Խաղաղության համաձայնագրի որոշ ասպեկտներ կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով. սա կարող է ներառել որոշում, որը միայն քաղաքական առաջնորդը չի համաձայնի ստորագրել»,- ասել է Ֆիդանը։
«Պարոն Պուտինը լուրջ է տրամադրված հրադադարի հարցում և ցանկանում է այն։ Նա ունի որոշակի պայմաններ։ Երկու կողմերն էլ հստակ են այն հարցում, թե ինչ են ուզում և ինչ չեն ուզում, բայց խնդիրն այն է, որ նրանց ցանկությունները հակասական են․․․կգտնվի փոխզիջում կամ այլընտրանքային լուծում։ Երկու կողմերն էլ ունեն որոշակի մանևրելու հնարավորություն»,- նշել է նախարարը։





























