Նրանց դիմակները պատռվեց․ Վենեսուելան կպատասխան ԱՄՆ-ին․ Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրապարակային ելույթի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից նավթային տանկերի վրա հարձակման միջադեպերին։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մոտեցումը Վենեսուելայի նկատմամբ։
Մադուրոն հայտարարել է, որ ամերիկյան կողմի գործողությունները չեն կարող արդարացվել ահաբեկչության կամ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի պատճառաբանություններով։ Նա ընդգծել է, որ միջադեպը, ըստ իր գնահատման, եղել է ապօրինի և հակասել է միջազգային նորմերին։
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ առևտրային նավը շրջափակվել է զինվորականների կողմից, անձնակազմը ուժի կիրառմամբ պահվել է վերահսկողության տակ, իսկ նավը դուրս է բերվել իր երթուղուց։
«Նրանց դիմակները ամբողջությամբ պատռվեց։ Վենեսուելան խստորեն դատապարտում է այն և կձեռնարկի բոլոր իրավական և դիվանագիտական միջոցները՝ իր նավերը պաշտպանելու և իր նավթի ազատ առևտուրն ապահովելու համար», - նշել է Նիկոլաս Մադուրոն։
Հավելենք՝ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պարզապես հետևել է իր պատժամիջոցների օրենքներին՝ Վենեսուելայի ափերի մոտ նավը գրավելիս։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...