Ռուսաստանը զգուշացնում է Լեհաստանին․ այդ քայլն անհետևանք չի մնա․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Լեհաստանում կվերագնահատեն Ուկրաինայի դիմումով ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը՝ կապված ռուս գիտնական Ալեքսանդր Բուտյագինի ձերբակալության հետ։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը Բուտյագինին վերագրում է մշակութային ժառանգության ոչնչացման մեղադրանք։
Դիվանագետն ընդգծել է, որ նման «քաղաքականացված գործողությունները» հեռանկար չունեն և անհետևանք չեն մնա, և Լեհաստանը պետք է հասկանա դա։
Նա հավելել է, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հանդիպել են Բուտյագինին և կապի մեջ են նրա պաշտպանությամբ զբաղվող փաստաբանի հետ, որը վիճարկում է դատարանի կայացրած ժամանակավոր կալանքի որոշումը։
Հավելենք՝ լեհական RMF FM-ը հաղորդել էր, որ լեհական հետախուզական ծառայություններն, Ուկրաինայի խնդրանքով, ձերբակալել են ռուս հնագետ Ալեքսանդր Բուտյագինին, որը Էրմիտաժ թանգարանի աշխատակից է, որը ենթադրաբար պեղումներ էր անցկացնում Ղրիմում:
Վարշավայի դատարանը հնագետի նկատմամբ որպես նախնական կալանք նշանակել է 40 օր, և սպասվում է նրա արտահանձնման պաշտոնական դիմումը՝ Կիևից։ Բուտյագինի կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է մեկից տասը տարի ազատազրկում։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր , որ ռուս գիտնականի Լեհաստանում կալանավորումը կամայական գործողություն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...